Հռոմի Ֆրանցիսկոս պապը պաշտոնական այցերի եւ ամեն շաբաթ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հոտի առջեւ դուրս գալու համար նոր ավտոմեքենա է ստացել: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն այսուհետ Hyundai Santa Fe կաբրիոլետով է երթեւեկելու:
Մինչ այդ Ֆրանցիսկոսը Mercedes-Benz M-Class-ի հիման վրա ստեղծված պապամոբիլով էր տեղաշարժվում, որի հետեւի հատվածի ապակին զրահապատ էր: Պապական մեքենան զրահապատում էին՝ 1981 թվականին Հովհաննես Պողոս II պապի դեմ հարձակումից հետո: Hyundai-ի մեքենան, սակայն, այդպիսին չէ:
Ըստ Motor-ի, պապամոբիլի հետեւի հատվածում երեք նստատեղ կա, իսկ դռների տակ՝ շարժվող ոտնակ: Ավտոմեքենան 2.2 լիտրանոց դիզելային շարժիչ ունի:





























