Samsung Galaxy S6 Edge Iron Man Edition սմարթֆոնը Հարավային Կորեայում գարնան վերջին թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 1.000 օրինակով:
Սարքը պատրաստված է «Վրիժառուները» ֆիլմից Երկաթե մարդու ոճով, սակայն տեխնիկական բնութագրերը ոչնչով չեն տարբերվում սովորական Galaxy S6 Edge տարբերակից: Յուրաքանչյուր հեռախոս նաեւ սերիական համար է ստացել, որը, պարզվում է, կարող է բարձրացնել գաջեթի գինը:
Մասնավորապես, JD առցանց-ռիթեյլերը կարողացել է 66 համարն ունեցող Galaxy S6 Edge Iron Man Edition-ը վաճառել 91 հազար դոլարով: Հեռախոսի նախնական գինը 15 հազար է եղել:
Ըստ megaobzor.com-ի, հայտնի է, որ Չինաստանում 6-ը երջանիկ թիվ է համարվում: Հավանաբար, հենց այդտեղից էլ սկսվել է իրարանցումը:





























