Apple-ը նոր սերնդի iPod Touch 6G-ը կարող է ներկայացնել այս աշնանը: Այս մասին գրում է Master Herald կայքը:
Նոր սարքի թողարկման մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են մշակողների WWDC համաշխարհային համաժողովի ժամանակ: Կայքը նշում է, որ սարքը, ամենայն հավանականությամբ, հինգերորդ սերնդի iPod Touch-ի եւ 1 Գբ օպերատիվ հիշողությամբ iPhone-ի հիբրիդը կլինի:
Բացի այդ, ըստ Gazeta-ի, iPod Touch-ի նոր մոդելն իր նախորդներից ավելի բարակ է լինելու: Մասնագետները կարծում են, որ այն կներկայացվի iPhone 6S-ի հետ միասին:





























