Bluboo-ն ծրագրում է նոր սերնդի սմարթֆոններ թողարկել, որոնք հզոր Sony IMX220 ֆոտոխցիկ կունենան:

Հարկ է նկատել, որ նույնիսկ բազային Bluboo X500-ը բավական լավ բնութագրեր ունի, որը թույլ է տալիս մրցակցել սմարթֆոնների շուկայի մյուս ապրանքանիշերի հետ: Ինժեներները դրա համար առաջարկել էին MediaTek Helio X10 հզոր պրոցեսոր, որը լավ է աշխատում 4 Գբ հիշողության հետ:

Ըստ Informing-ի, երկու սարքերն էլ, ոչ պաշտոնական տեղեկություններով, 6 մատնաչափանոց էկրան կունենան, իսկ սմարթֆոնների գինը կտատանվի 645 դոլարի սահմաններում: