Բելգիայի անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենքի պահպանման հանձնաժողովը դատի է տվել Facebook սոցիալական ցանցին։ Հանձնաժողովը պարզել է, որ ամերիկյան ընկերությունը հավաքում է ինչպես Facebook-ի գրանցված օգտատերերի, այնպես էլ Facebook-ի այլ ծառայությունների օգտատերերի անձնական տեղեկությունները՝ ընդ որում թույլտվություն չվերցնելով նրանցից։ Դատական գործընթացը կսկսվի հունիսի 18-ին, հայտնում է Le Soir-ը։
Մայիսին հանձնաժողովը հետաքննության արդյունքում հայտարարել էր, որ Facebook-ը մի շարք կետերով խախտում է եվրոպական եւ բելգիական օրենսդրությունը։





























