Կենսաբան Ջեյմս Ուոթսոնը՝ ԴՆԹ-ի կրկնակի պարույրը բացահայտողներից մեկը, հունիսի 17-ին բաց դաս կանցկացնի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում (ՌԳԱ): Ակադեմիա այցի ընթացքում գիտնականին կվերադարձնեն Նոբելյան մեդալը, որը Ուոթսոնը 2014 թվականի դեկտեմբերին աճուրդում վաճառել էր: Այն ձեռք է բերել ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը՝ տիրոջը վերադարձնելու նպատակով: Այս մասին հաղորդում է ՌԳԱ մամուլի ծառայությունը:
Ուոթսոնն իր մեդալն աճուրդի է հանում, երբ տեղեկանում է, որ 2013 թվականին գիտնական Ֆրենսիս Քրիքի այդ պարգեւն աճուրդում վաճառվել է 2.27 մլն դոլարով:
Ուսմանովը մեդալը գնել է անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած Christie’s-ի աճուրդում: «Անընդունելի է, երբ ականավոր գիտնականը ստիպված է վաճառել իր մեդալը: Ջեյմս Ուոթսոնը մարդկության պատմության մեծագույն կենսաբաններին է, եւ ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման համար ստացած մեդալը պետք է նրան պատկանի»,- նշել է գործարարը:
1953 թվականին ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտումը համարվում է համաշխարհային գիտության կարեւորագույն ձեռքբերումը: Ուոթսոնի եւ Քրիքի աշխատանքը նշանավորվել է 1962 թվականին տրված Նոբելյան մրցանակով:





























