Առաջիկա 100 տարիներին ԱՄՆ-ն ավելի շատ կտուժի կլիմայի փոփոխություններից, քան Ռուսաստանը: Այսպիսի տվյալներ է հրապարակել NASA-ն: Միաժամանակ, Երկրի վրա սարսափելի կբարձրանա միջին օրական ջերմաստիճանը, կաճի հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ գլոբալ պատերազմների վտանգը:

Դեռեւս 2015 թվականի սկզբին Երկրի վրա CO2-ի կենտրոնացումը գերազանցել է 400 ppm-ի ցուցանիշը: Կանխատեսումների համաձայն 209 թվականին այդ ցուցանիշը հավասարվի 900 ppm-ի, ինչը կկազմի մեր մոլորակի մթնոլորտի գրեթե 0.1%-ը:

Նման փոփոխությունների արդյունքում միջին օրական ջերմաստիճանը +45°C կլինի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Երուսաղեմը, Նյու Յորքը, Լոս Անջելեսը եւ Մումբայը: Լոնդոնում եւ Փարիզում, ինչպես նաեւ Կենտրոնական Ռուսաստանում, այդ թվում՝ Մոսկվայում, ամռանը ջերմաստիճանը կգերազանցի +30°C-ը:

Ընդհանուր առմամբ, այդպիսի փոփոխությունները նաեւ ավելի աղետալի հետեւանքներ կարող են ունեն. Հիմալայներում Էվերեստի շրջանում սառցադաշտերը 2100 թվականին պարզապես կհալչեն: Գիտնականների հաշվարկների համաձայն, դրա հավանականությունը 99% է: