BBC հեռուստաալիքի նկարահանող խումբը ֆիլմ է նկարում մոլորակի ազդեցիկ կանանց մասին, նկարվելու է նաեւ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։

Ֆիլմի ստեղծողները ցանկանում են ցույց տալ կանանց, որոնք փոխել են աշխարհը։ Նշվում է, որ արդեն պատրաստ են Չիլիի նախագահ Միշել Բաչելետի, Շվեդիայի նախկին արտգործնախարար Մարգոտ Վալստրոմի, ԱՄՀ նախագահ Քրիստին Լագարդի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի մասնակցությամբ հատվածները։

Ֆիլմը պատմելու է նաեւ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի, Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայի մասին։ Այն կթողարկվի 2016թ.։