Թբիլիսիի կենդանաբանական այգու պինգվինը, որը ջրհեղեղից հետո Ադրբեջան էր հասել, վերադարձվել է: Այս մասին հաղորդում էն վրացական լրատվամիջոցները:

Պինգվինը տասնյակ կիլոմետրեր հաղթահարել եւ մինչեւ Ադրբեջան է հասել Խրամի գետով: Սնունդ փնտրելիս նա մոտեցել է մարդկանց, ովքեր են նրան ուղարկել են հարազատ կենդանաբանական այգի:

Ավելի վաղ ջրհեղեղից փրկված մի պինգվինի էլ գտել էին Թբիլիսիի բենզալցակայաններից մեկի հարեւանությամբ: