Հնագետ Ինդիանա Ջոնսը, Empire ամսագրի վարկածով, ճանաչվել է համաշխարհային կինոյի ամենահանրահայտ կերպարը։ Ամսագրի անցկացրած հարցումները հրապարակվել են հունիսի 23-ին։ Սթիվեն Սփիլբերգի եւ Ջորջ Լուկասի հորինած արկածային հերոսը, որին մարմնավորել է Հարիսոն Ֆորդը, այս ցուցակում առաջ է անցել 007 գործակալ Ջեյմս Բոնդից, ով զբաղեցրել է 2-րդ տեղը։ Երրորդ տեղում է հայտնվել «Աստղային պատերազմների» հերոս Հան Սոլոն, որի կերպարը նույնպես մարմնավորում է Հարիսոն Ֆորդը։ Բեթմենը 4-րդ հորիզոնականում է։ Վարկանիշի միակ կինը «Օտարը» ֆանտաստիկ ֆիլմի հերոս Էլեն Ռիփլին է, որի դերը կատարել էր Սիգուրնի Ուիվերը։ Նա զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, գրում է ՏԱՍՍ-ը։