Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը՝ հավելելով, որ նախագահն արդեն անցել է իր բնականոն գործունեությանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին մեկնել էր կարճատեւ արձակուրդի: