Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում,  բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: