Թեթեւ մարդատար ավտոմեքենաների, բեռնատարների եւ ավտոբուսների ճապոնական արտահանումը մայիսին տարեկան կտրվածքով կրճատվել է 10%-ով: Այս մասին հայտարարել է Ճապոնական ավտոարտադրողների ասոցիացիան:

Մայիսին արտահանումը կազմել է 289.477 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 321.711 մեքենայի դիմաց:

2015 թվականի մայիսին Ճապոնիայում արդյունաբերական արտադրությունն անկում է ապրել շատ ավելի, քան սպասվում էր՝ ավտոմեքենաների եւ տրանսպորտային սարքավորումների թողարկման ծավալների անկման ֆոնին:

Vesti-ի փոխանցմամբ, թեթեւ մարդատար ավտոմեքենաների արտադրությունն այստեղ մայիսին կրճատվել է 6.3%-ով, տրանսպորտային սարքավորումներինը՝ 5.4%-ով, ինչն առավելագույն ցուցանիշ է 2012 թվականի սեպտեմբերից ի վեր:

Միաժամանակ, Ճապոնիայում մանրածախ վաճառքը մայիսին, նախորդ ամսվա համեմատ, 3%-ով ավելացել է: