Ռուսաստանի Ծովային տեխնոլոգիաների խնդիրների ինստիտուտին առընթեր հեռանկարային հետազոտությունների հիմնադրամը պատրաստվում է սահմանապահ-ռոբոտներ ստեղծել:

Հիմնադրամից ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ նախագծով զբաղվելու են հեռանկարային ստորջրյա ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի մասնագետները:

Աղբյուրի փոխանցմամբ, լաբորատորիայի աշխատանքի արդյունքում կարող են Ռուսաստանի ծովային սահմանների տարբեր վայրերում ստորջրյա իրավիճակի վերահսկողության սարքավորումներ ստեղծվել:

Հատուկ ռոբոտը կկարողանա որոշել ջրի տակ շարժվող, այդ թվում՝ քիչ աղմկող օբյեկտների կոորդինատները: