«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աջակցել շակութային ծրագրերին` «Հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Այս անգամ օգնություն է տրամադրվել «Երեւան» փողային նվագախմբին:

«Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ մեր օգնության շնորհիվ երաժիշտները հնարավորություն ունեն զբաղվել իրենց սիրելի գործով, շարունակել ոգեշնչել մարդկանց իրենց երաժշտությամբ` դրանով իսկ բարձացնելով հասարակության հետաքրքրությունը  նվագախմբային երաժշտության հանդեպ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2009թ-ի սեպտեմբերին «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ ստեղծվել է մանկական առաջին կամերային նվագախումբը: