Ֆոլքլենդյան կղզիներում ձիերի երամակը «որդեգրել» է միայնակ պինգվինին: Ըստ The Daily Mail-ի, սա կարող է ընկերության ամենից անիրական օրինակը թվալ, սակայն երամակը պինգվինին ընդունել է որպես յուրայինի:

Cape Pembrokeshire Nature Reserve արգելոցում նրանց շփման լուսանկարների շարք է արել Falklands Conservation խմբից Սառա Քրոֆթսը:

«Նախ չէի կարողանում հավատալ աչքերիս: Կարծում եմ՝ ձիերը նույնպես ցնցված էին: Չէի կարծում, որ ձիերը կարող են այդքան ուշադրություն դարձնել պինգվինին»,- նշել է Սառան՝ հավելելով, որ ձիերը պարզապես հմայված էին պինգվինով: