«Մակդոլանդս» ռեստորանների ցանցը հետ չի կանչի մինյոնների խաղալիքները ամերկացի գնորդների դժգոհություններից հետո, թե խաղալիքները հայհոյանք հիշեցնող ձայներ են հանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հունիսի սկզբից ԱՄՆ-ում «Հեփի Միլ» փաթեթներում հայտնվել են «Մինյոններ» մուլտֆիլմի հերոսների տեսքով խաղալիքներ, որոնք խոսում են գոյություն չունեցող լեզվով։
Խաղալիքները սկանդալ են հարուցել, քանի որ ծնողները սոցցանցերում դժգոհել էին, թե խաղալիքների ձայները հայհոյանք են հիշեցնում։
«Մակդոլանդսը» հերքել է բոլոր մեղադրանքները, նշել, որ շարունակելու է խաղալիքների վաճառքը։





























