ԱՄՆ Միչիգանի նահանգում դատավորը երեք երեխայի ուղարկել է անչափահասների ուղղիչ կենտրոն այն բանի համար, որ նրանք հրաժարվել են կատարել դատարանի պահանջը եւ հանդիպել իրենց մորից բաժանված հոր հետ:
Դատարանի վճռով երեխաները պարտավոր էին ճաշել հոր հետ, որպեսզի պահպանեն առողջ հարաբերությունները՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք դատավորին պատմել էին մոր հանդեպ հոր դաժան վերաբերմունքի մասին, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Դատավորը երեխաների մերժումը գնահատել է որպես դատարանի որոշման հանդեպ անհարգալի դրսեւորում, ինչը ամերիկյան օրենսդրությունը համարում է քրեորեն հետապնդելի արարք:
Թե որքան ժամանակ նրանք պետք է անցկացնեն կենտրոնում, չի հաղորդվում:





























