Բրյուսելի կենտրոնում հետիոտնի համար նախատեսված գոտին ընդլայնվել է: Այն դարձել է ամենախոշորը Եվրոպայում:
Ֆորմալ առումով Բրյուսելն այս ցուցանիշով զիջում է միայն Վենետիկին, սակայն վերջինս գտնվում է կղզիների վրա, որտեղ մեքենաների երթեւեկությունն առհասարակ արգելված է:
Հետիոտնի գոտին ընդլայնվել է միչեւ 50 հա, հայտնում է Travel-ը: Ավելի վաղ այն գլխավորապես կենտրոնացած էր կենտրոնական Grote Markt հրապարակում: Նոր տեղամասը տեղակայված է հիմնականում Anspachlaan բուլվարի երկայնքով:
Բրյուսելը, որը մինչ օրս հռչակ էր վայելում մեքենաների քաղաքի համբավով, փորձում է շեշտը դնել հետիոտների եւ զբոսաշրջիկների վրա:





























