Օմսկում փլուզվել է ուսումնական զինվորական կենտրոնի մասնաշենքը։
«ՌԻԱ նովոստիի» տեղեկատվությամբ, փլատակներում կարող է մինչեւ 37 մարդ լինել, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռեւս պարզվում է։
Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության կայքի փոխանցմամբ, շենքը փլուզվել է Օմսկի արվարձան Սվետլի ավանում։ Դեպքի վայր են մեկնել 15 փրկարարներ եւ 4 միավոր տեխնիկա։





























