Մեծ Բրիտանիայի բնակիչները միջինում տարեկան 4 հարսանիք են այցելում եւ այդ տոնակատարությունների համար ծախսում ավելի քան 400 ֆունտ։ Այս մասին հայտնում է The Daily Mail –ը՝ վկայակոչելով անցկացված նոր հարցումները։
Պարզվել է նաեւ, որ 4 բրիտանուհիներից 3-ը պատրաստ են ուրիշի հարսանիքին ներկայանալ սպիտակ զգեստով։ Չնայած այդ միտմանը՝ ուրիշի հարսանիքին սպիտակ զգեստ հագնելը Բրիտանիայում շարունակում են անտակտ վերաբերմունք համարել։
Բացի այդ, սոցիալական ցանցերի ժողովրդականության աճի պատճառով բրիտանացիները ամաչում են նույն զգեստը հագնել երկրորդ անգամ՝ ուրիշ հարսանիքի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։





























