Վիլնյուսի օդանավակայանում AirBaltic ավիաընկերության ուղեւորը փորձել է օդանավ բարձրանալ իր սիրելի օձի հետ: Այս մասին գրում է Delfi-ին:
«Ուղեւորը բացատրեց, որ վիշապօձն իր համար շատ թանկ է, եւ ցանկանում է, որ թռիչքի ժամանակ այն իր կողքին լինի: Սակայն յուրաքանչյուր ավիաընկերություն ինքնուրույն է որոշում կենդանիների փոխադրման սեփական պայմանները: AirBaltic-ը չի թույլատրում օդանավի սրահ տանել որեւէ կենդանու՝ բացառությամբ հատուկ վարժեցված ուղեկցորդ շների»,- հայտարարել են օդանավակայանում:
Ըստ Gazeta-ի, կանոնները բացատրելուց հետո ուղեւորը, իսկ նա, պարզվել է, դերասան Շարունաս Բանյավիչյուսն է, չի ցանկացել ճամփորդել առանց իր օձի եւ չի բարձրացել ինքնաթիռ:





























