Մեծ Բրիտանիայում էքստրեմալ սպորտի սիրահար Դորիս Լոնգը 101 տարեկանում նոր ռեկորդ է սահմանել: Ըստ The Guardian-ի, բրիտանուհին գերազանցել է աբսեյլինգի սեփական ցուցանիշը: Նա Փորթսմութում Սփինաքեր աշտարակի արտաքին հատվածից վայրէջք է կատարել՝ տեղական հիվանդանոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Ըստ Gazeta-ի, Լոնգը 94 մետր տարածություն է հաղթահարել: Նրան չեն խանգարել ո՛չ անձրեւը, ո՛չ քամին:

Բրիտանուհին աբսեյլինգով հետաքրքրվում է 85 տարեկանից: «Ես վախ չեմ զգում եւ երբեք չեմ զգացել: Պարզապես հանգիստ բնավորություն ունեմ»,- հայտարարել է թոշակառու կինը: Նա նաեւ հավելել է, որ հույս ունի վայրէջքը կրկնել հաջորդ տարի, երբ 102 տարեկան դառնա: