Բրիտանական արքայազն Ուիլյամն ակնարկել է երրորդ երեխայի հնարավոր ծննդյան մասին: Ըստ The Telegraph-ի, ներկայում նա եւ Քեմբրիջյան դքսուհի Քեյթը երկու երեխա ունեն. արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոթը:
Ուիլյամը դստերը «փոքրիկ դրախտային երջանկություն» է կոչել: «Միաժամանակ, երկու երեխաների դաստիարակությունը մեծ պատասխանատվություն է, հատկապես երբ Ջորջն է կողքիդ: Նա փոքրիկ կապիկ է»,- ասել է արքայազնը:
Բացի այդ, Gazeta-ի փոխանցմամբ, նա բարձր է գնահատել իր կնոջ մայրական ունակությունները՝ հայտարարելով, որ «Քեթրինը հիասքանչ գործ է կատարում»:
Պատասխանելով ընտանիքի համալրման մասին հարցին՝ Ուիլյամն ասել է. «Մենք նոր ենք երկրորդ երեխան ունեցել: Բայց երբեք չես իմանա, թե ինչ կլինի ապագայում»:





























