Բորնմուտի համալսարանի հնագետները Մեծ Բրիտանիայում առասպելական էակների գերեզմանատուն են հայտնաբերել: Այս մասին գրում է The Independent-ը: Գիտնականները նշում են, որ Դորսեթ կոմսությունում հայտնաբերված գերեզմաններում քիմերաների ոսկորներ են:
Հայտնի է, որ քիմերան առասպելական էակ է, երկու կենդանու հիբրիդ: Մինչեւ հիմա համարվում էր, որ այդպիսի առասպելները հատուկ են հարավային ժողովուրդներին, մասնավորապես, միջերկրածովյան եւ սեւծովյան ափերի բնակիչներին: Սակայն բրիտանացի գիտնականների բացահայտումը ստիպում է պատմությանն այլ կերպ նայել:
Ըստ RG-ի, գիտնականները ենթադրում են, որ կելտական ցեղերը քիմերաներին հուղարկավորել են մ.թ.ա. I դարում: Հնագետները գերեզմաններում տարբեր կենդանիների ոսկորներից կազմված կմախքներ են հայտնաբերել:
Բացի այդ, գերեզմաններից մեկում նաեւ աղջկա մնացորդներ են հայտնաբերել, որին, հավանաբար, զոհաբերել են: Պեղումները շարունակվում են, եւ չի բացառվում, որ այլ մնացորդներ եւս կհայտնաբերվեն:





























