Գիտնականները պարզել են, որ մ.թ.ա. VI դարի վերջին շներին ընտանիքի անդամ են համարել: Տերերն իրենց կենդանիներին ոչ միայն կերակրել են իրենց իսկ ճաշատեսակներով, այլեւ հուղարկավորել նույնպիսի ծիսակարգով:
Մասնագետներն ուսումնասիրել են մ.թ.ա. VI դարավերջից V դարի սկզբի Բայկալի հարավային ափերի գերեզմանները: Պարզվել է, որ արդեն այդ ժամանակ մարդիկ շներին ընտանիքի անդամի պես են վերաբերվել:
Ըստ Gazeta-ի, գիտնականներին հաջողվել է պարզել, որ մահից հետո շանը հուղարկավորել են տիրոջ հարեւանությամբ՝ գերեզմանում նաեւ զարդեր դնելով, օրինակ՝ եղջերուի ատամներից մանյակ, ինչպես նաեւ գործիքներ:





























