Ծովային ճայը նկարահանել է Ատլանտյան օվկիանոսի ափերը՝ իսպանական Սիես կղզիներում խլելով Գերմանիայից մի զբոսաշրջիկի տեսախցիկը: Նկարահանման ավարտին թռչունն ինքն է հայտնվել կադրում: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը՝ ներկայացնելով YouTube-ում հայտնված տեսանյութը:

Ճամփորդող Մարտին Լոզանոն որոշել է նկարել դիտահրապարակում հանդիպած ճային: Նա տեսախցիկն ամրացրել է հորիզոնական դիրքով, սակայն թռչունն ինքն է ցանկացել հանդես գալ օպերատորի դերում, փախցրել է խցիկն ու թռել:

Ըստ Lenta-ի, գրեթե մեկ րոպեի ընթացքում ճայը հասցրել է ատլանտյան ափամերձ հատվածում ժայռերի տեսարաններ նկարահանել, որոնք, Լոզանոյի խոստովանությամբ, ավելի լավն են, քան իր նկարածները:

Կարճատեւ թռիչքից հետո ճայը վերադարձել է դիտահրապարակ, եւ զբոսաշրջիկը կարողացել է հետ վերցնել իր տեսախցիկը: