Ֆիննական Nokia ընկերությունը հաստատել է, որ 2016 թվականին կարող է սեփական ապրանքանիշի ներքո բջջային հեռախոսներ ստեղծել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Nokia-ում տեղեկացրել են, որ արդեն գործընկեր են որոնում, որը կզբաղվեր ընկերության նոր արտադրանքի ստեղծմամբ, վաճառքով եւ մարքեթինգով:
Ըստ Gazeta-ի, ընկերությունում նաեւ վստահեցրել են, որ մինչեւ 2016 թվականի առաջին եռամսյակը նոր հեռախոսները շուկայում չեն հայտնվի, քանի որ Microsoft-ի հետ պայմանագիրը թույլ է տալիս միայն այդ ժամանակ օգտագործել սեփական ապրանքանիշի անունը:
Մի քանի տարի տեւած վաճառքի անկումից հետո, 2014 թվականին Nokia-ն հեռախոսների արտադրության իր բիզնեսը վաճառեց Microsoft-ին:





























