NASA-ի New Horizons տիեզերական սարքը հասել է Պլուտոնին՝ թռչելով գաճաճ մոլորակի մակերեւույթից ընդամենը 12.500 կմ հեռավորությամբ:
Գործակալության թռիչքների կառավարման կենտրոնի մասնագետներն ուրախությամբ են ընդունել լուրը՝ ԱՄՆ դրոշներ թափահարելով:
Վերջին օրերին տիեզերակայանը դեպի Պլուտոն շարժվում էր 14 կմ/ժ արագությամբ:
«Մենք ավարտեցինք Արեգակնային համակարգի սկզբնական հետազոտությունը, որը սկսվել է 50 տարի առաջ՝ նախագահ Քենեդիի օրոք»,- նշել է առաքելության գլխավոր հետազոտող Ալան Սթերնը:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, New Horizons-ի առաքելությունը նախատեսված է 15-17 տարվա համար: Ակնկալվում է, որ ապագայում սարքը կկարողանա նկարահանել Պլուտոնի փոքրիկ լուսինները՝ Ստիքսը, Նիքսը, Ցերբերը եւ Հիդրան:





























