Ֆրանսիական կայքը, որը մասնագիտանում է անշարժ գույքի ոլորտի քրաուդֆանդինգով, իր այցելուներին առաջարկում է դրամ նվիրաբերել Ֆրանսիայի նախագահի վարչական շենքը՝ Ելիսեյան պալատը գնելու համար:

Crowdimo.fr կայք մուտք գործած այցելուն տեսնում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նկարը, ձռքին՝ առանձնատան վաճառքի մասին հայտարարություն:

«Չմոռանաք, որ սա ընդամենը ներդրման իմիտացիա է, իսկ մեր ակցիայի նպատակն է՝ երկրի ակտիվները ֆրանսիացիներին վաճառելու միջոցով Ֆրանսիային հնարավորություն ընձեռել նվազեցնել պետական պարտքը»,- ասված է ընկերության նամակում:

2015 թվականի հունիսին Ֆրանսիայի պետական պարտքը ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ ՀՆԱ-ի 97.5%-ը՝ հասնելով 2.089 տրիլիոն եվրոյի:

Ելիսեյան պալատը Փարիզում գտնվող դասական ոճով առանձնատուն է, որը կառուցվել է XVIII դարում: Ժամանակին այնտեղ ապրել են մարկիզուհի դե Պոմպիդուրը, այնուհետեւ Ֆրանսիայի Լյուդովիկոս XV թագավորի ազգականները, իսկ ավելի ուշ՝ առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտը: