Microsoft Lumia սմարթֆոնները, որոնք վաճառքի կհանվեն այս տարվա նոյեմբերին, աչքերի ցանցաթաղանթի ցուցիչ եւ պոլիկարբոնատե պատյան կունենան: Այս մասին գրում է Mywindows.nl կայքը:
Microsoft Lumia 940-ը եւ Lumia 940 XL-ը պոլիկարբոնատե պատյանով առաջին սմարթֆոնները կլինեն: Այդ պատճառով նոր Lumia-ները Samsung Galaxy S6-ից եւ Apple iPhone 6-ից ավելի թանկ կարժենան: Սարքերի հստակ թիվը դեռեւս հայտնի չէ:
Ըստ Gazeta-ի, Windows 10-ի բազայի վրա Microsoft-ի նոր սմարթֆոնները նաեւ Continuum ֆունկցիան կունենան, որը թույլ կտա էկրանն ու ստեղնաշարը միացնել սմարթֆոնին եւ Windows 10-ի իսկական համակարգչային տարբերակ ստանալ:





























