Գիտնականները պարզել են, որ շոկոլադի արտադրության համար կակաոյի հատիկների ֆերմենտացման ընթացքում կարելի է գարեջրային խմորիչ օգտագործել: Դրանք ոչ միայն կլավացնեն շոկոլադի որակը, այլեւ հնարավորություն կընձեռեն ամենատարբեր համային նրբերանգներով շոկոլադ ստանալ, ինչպես գարեջրի պարագայում:
Ըստ Gazeta-ի, հետազոտության հեղինակները ենթադրում են, որ իրենց բացահայտումն առաջիկայում հնարավոր կլինի արդեն գործնականում կիրառել, սակայն մինչ այդ մասնագետները պետք է հասկանան, թե խմորիչի բազմաթիվ տեսակներից հատկապես որն է պիտանի շոկոլադի արտադրության մեջ օգտագործելու համար:
Առայժմ գիտնականները հասցրել են ուսումնասիրել Saccharomyces cerevisiae խմորիչի միայն հազար շտամ եւ ընտրել նրանք, որոնք կարող են ավելի օգտակար լինել շոկոլադի արտադրության մեջ:




























