Միջնադարյան Եվրոպայում աղբատարներ չկային: Կենցաղային թափոնները հենց փողոց էին նետում, անցորդների գլխին: Աղբի բլուրներ էին փողոցներում եւ հրապարակներում, որոնք գրավում էին միջատների եւ առնետների:
Դարեր անցան, Եվրոպան որոշ եզրակացություններ արեց: Իհարկե՝ հարկ եղավ ոչ միայն կազմակերպչական, այլեւ զուտ դաստիարակչական խնդիրներ լուծել: Սակայն Եվրոպայի մաս կազմող Հայաստանի համար խնդիրը դեռեւս արդիական է:
Երեւանի յուրաքանչյուր բնակիչ, թերեւս, հանդիպել է կիսանկուղային տարածքների պատուհանների, որոնք անհնարինության աստիճանի աղբով են լցված: Ոչ ոք այստեղ հատուկ աղբանոց չի ստեղծել: Աղբն այդ վայրերում տարիներով է կուտակվում: Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ինչ գարշահոտություն է այդ վայրերում տարածվում: Փաստացի դա բնակելի շենքի տարածքն է, եւ խնդրի լուծմամբ պետք է զբաղվեն համատիրությունները: Սակայն վերջինները նախընտրում են անտեսել խնդիրը:
Խորհրդային ժամանակների բազմաթիվ շենքերում աղբատարբեր չկան: Այստեղ, հին ավանդույթի համաձայն, օգտվում են աղբամաններից: Քանի որ բակերի մեծ մասում «Սանիթեք» ընկերության քաղաքակիրթ աղբամաններ չկան, բակերի մեջտեղում կանգնած են սարսափելի, ժանգոտ, սարսափելի կեղտոտ աղբամանները: Հաճախ այդպիսի աղբամանները սպասարկում են մի քանի բակեր, երբեմն՝ նաեւ փողոցներ: Ամռանը դրանց հարեւանությունն անտանելի է դառնում:
«Միջնադարի» այդպիսի օրինակ կա Մայիսի 9-ի փողոցի 8-րդ եւ 10-րդ շենքերի բակում: Գարշահոտություն տարածող չորս աղբաման, դրանցում եւ շուրջը՝ աղբ: Ինձ տեսնելով աղբամանները լուսանկարելիս՝ երկու շենքերի բնակիչներն իրար հերթ չտալով սկսեցին իրենց դժգոհությունն արտահայտել բակի վիճակի մասին: Նրանց հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պարզվեցին:
Աղբամաններն այստեղ ընդհանուր են մի քանի շենքի համար: Արդյունքում, դրանք ծանրաբեռնված են, իսկ հաշվի առնելով, որ օտար բակ է, վերաբերմունքը նույնպես առանձնապես խնամքով չէ: «Ինչ-որ մեկն այստեղ շինարարական աղբ էր թափել: Իսկ տուգանեցին մեզ: Մենք նույնիսկ չփորձեցինք ապացուցել, որ աղբը մերը չէ: Միեւնույն է՝ ոչինչ չէր ստացվի»,- պատմեց սեփական տներից մեկի տեր՝ Կարենը:
Խոսակցությանը միացավ Կիմա անունով մի կին: «Նկարեք, բայց վախենամ՝ արդյունք չլինի»,- հիասթափված ձայնով ասաց նա:
Հենց այստեղ՝ աղբի միջով, երեխաներ են վազում, ֆուտբոլ խաղում, հեծանից քշում:
Բնակիչների խոսքով, թաղամասի իշխանություններին խնդրի մասին հայտնի է: Եկել են, քննարկել, խոստացել միջոցներ ձեռնարկել: Սակայն մինչեւ հիմա հստակ քայլեր չեն ձեռնարկել: Հույս ունենք, որ խնդիրը, ամեն դեպքում, լուծում կստանա:
Լուսանկարները՝ Մարիամ Լեւինայի




























