Գիտնականները պարզել են. եթե կինը որոշում է մեկ այլ կնոջ օծանելիք նվիրել, ապա նախընտրում է այնպիսի բույր ընտրել, որն իրեն դուր չի գալիս:
Հետազոտությանը 146 կին է մասնակցել, որոնք պատմել են, թե ինչպես են նվիրելու համար օծանելիք ընտրում: Արդյունքում պարզվել է, որ կանայք սովորաբար օծանելիք գնում են անձամբ իրենց կամ տղամարդու համար, սակայն հազվադեպ են կանանց համար օծանելիք ընտրում: Իսկ եթե այդ անում են, ապա հաճախ ընտրում են այնպիսի բույրեր, որոնք իրենց դուր չեն գալիս:
Ըստ Gazeta-ի, հետազոտողները դա բացատրում են այն հանգամանքով, որ կանայք օծանելիքը համարում են իրենց կերպարի անբաժանելի մասը, այդ պատճառով պատրաստ չեն ընկերուհիների հետ կիսել իրենց դուր եկած բույրերը:




























