Մեծագույն «Շերլոք Հոլմսը»՝ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Վասիլի Լիվանովը դարձավ 80 տարեկան:

Անգլիացի հայտնի խուզարկուի դերը Լիվանովին ոչ միայն համաժողովրդական սեր բերեց, այլեւ Բրիտանական կայսրության շքանշան: Բացի այդ, Լիվանովի ձայնով են խոսում բազմաթիվ հայտնի մուլտհերոսներ, այդ թվում՝ Կոկորդիլոս Գենան եւ Կառլսոնը:

Հոբելյանի առիթով Վասիլի Լիվանովին շնորհավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: «Այն ամենը, ինչ Դուք անում եք, գրքեր եք գրում, թե սցենարներ, նկարահանվում եք կինոյում, թե մնում եք կադրից դուրս, միշտ անկրկնելի է լինում»,- նշվում է շնորհավորանքում: