Գիտնականները պարզել են. որքան մարդիկ վստահ են այս կամ այն ոլորտում իրենց գիտելիքների վրա, այնքան ավելի հաճախ են գերագնահատում դրանց խորությունը:
Հոգեբանների գիտափորձին 100 մարդ է մասնակցել, որոնք ենթադրել են, որ լավ են գլուխ հանում տնտեսագիտությունից, մասնավորապես, սեփական բյուջեի կառավարումից: Փորձի մասնակիցներին առաջարկել են գնահատել ֆինանսների ոլորտում սեփական գիտելիքները եւ նշել տնտեսագիտական 15 եզրույթների սահմանումներ, որոնցից երեքը գիտնականներն են հորինել:
Ըստ Gazeta-ի, աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ փորձի այն մասնակիցները, որոնք կարծել են, որ հրաշալի հասկանում են ֆինանսներից, որպես կանոն, «իմացել են» նաեւ գոյություն չունեցող հասկացությունների սահմանումը: Գիտնականների խոսքով, նույնպիսի իրավիճակ է նաեւ այն դեպքում, երբ մարդիկ ենթադրում են, որ լավ գիտեն գրականություն, փիլիսոփայություն, պատմություն եւ այլն:





























