Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդել է օգոստոսի 24-ից Ուկրաինայի՝ ԱՊՀ շրջանակում հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պայմանագրից դուրս գալու մասին: Այդ մասին հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով նախարարի Facebook-ի էջը:

Նախարարը նշել է, որ կազմակերպության բազայի մեջ չի ընդգրկվել Ուկրաինայի ՆԳՆ-ի կողմից ներկայացված եւ ոչ մի հանցագործ եւ նախարարությունը դեռեւս հունվարի 20-ին որոշում էր կայացրել դադարեցնել ԱՊՀ-ի բազայում հետախուզվող հանցագործների վերաբերյալ տվյալների տրամադրումը, ինչպես նաեւ դադարեցրել է արձագանքել ռուսների ներկայացրած հայցերին:

«Հետագա հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ հանցագործների որոնումների համակարգման վերաբերյալ Ուկրաինան իրականացնելու է Ինտերպոլի, այլ ոչ թե ռուսական վարչակարգի  հսկողության տակ գտնվող բազայի միջոցով», -ընդգծել է նախարարը: