Շվեյցարացի զինվորականները ուժեղ տապից տառապող կովերին օգնություն ցույց տալու գործողություն են իրականացնում՝ հաղորդում է AP-ն:

Ինչպես նշել է Շվեյցարիայի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ուրսա Մյուլլերը՝ զինվորականները ուղղաթիռներով  ջուր են մատակարարում  հարևան լճերից  արոտավայրեր՝ հաղորդում է BBC-ն:

Բացի այդ՝ Յուրի լեռնային տարածքներում  ութ արհեստական  ջրամբարներ են ստեղծել, որպեսզի տապից տառապող կենդանիները կարողանան հագեցնել ծարավը: 

Շվեյցարիայում  շոգ եղանակը արդեն մեկ շաբաթից ավել է: Վերջին անգամ շվեյցարական բանակը կովերի օգնության նմանատիպ օպերացիա է իրականացրել 2003թ-ին, երբ տարածաշրջանում անոմալ շոգ եղանակ էր: