Նիդերլանդների բնակչուհի Դոմինիկ Լեսբիրելը կամուսնանա իր շան հետ, երբ կմահանա նրա կատու ամուսինը՝ հաղորդում է New York Daily News-ը: Կատուն սատկել է լյարդի անբավարարության պատճառով: Ինչպես պատմել է Լեսբիրելը՝  շանը քնացնելու որոշումը դժվար է տրվել:

«Բայց իմ բախտը բերել է նրա հետ անցկացնել հոյակապ 16 տարի», –նշել է հոլանդուհին:

Այն բանից հետո, երբ 41-ամյա Լեսբիրելը կհաղթահարի ամուսնու մահվան ցավը, նա պլանավորում է ամուսնանալ իր շան՝ Տրևիսի հետ:  Հոլանդուհին փրկել է անտուն շանը, երբ ապրել է Հունաստանում: Նա հայտնաբերել է Թրևիսին լողափում՝ հաղորդում է  Gazeta-ն:

Լեսբիրելը տնային կենդանիների հարսանիքներ անցկացնում է իր MarryYourPet կայքում, որը նա բացել է 2003թ-ին: Ըստ հոլանդուհու խոսքերի՝ ծառայությունը հասանելի է ոչ բոլորին:  Նա նշել է, որ ամուսնալուծություններ գոյություն չունեն: