Հոթ-դոգ ուտելու մրցույթի 2015 թվականի հաղթող Մեթ Սթոունին 35 րոպե 40 վայրկյանում 5.7 լիտր պաղպաղակ է կերել: Ըստ Mashable-ի, Ben and Jerry's-ից այդ քանակությամբ աղանդերը շուրջ 13.400 կալորիա է պարունակում:

Gazeta-ի փոխանցմամբ, 23-ամյա Սթոունին ցանկանում է դիետոլոգ դառնալ: Նա տարբեր մթերքներ ուտելու ռեկորդներ է սահմանում:

Օրինակ՝ նա 5 րոպեում 182 շերտ խոզապուխտ է կերել: The Telegraph-ը հիշեցնում է, որ այս ամսվա սկզբին նա հաղթել էր Nathan's International Hot Dog Eating Contest մրցույթում, որտեղ նրան հաջողվել էր շրջանցել ութակի չեմպիոն Ջոուի Չեսթնաթին: