Ճապոնիայի արեւմտյան Սունան քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում խավարասերներին նվիրված ցուցահանդես է բացվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, չնայած խավարասերների որոշ տեսակներ վնասակար են, ցուցահանդեսի կազմակերպիչները մտադիր են փոխել այս միջատների հանդեպ վերաբերմունքը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, այգու ներկայացուցիչներից մեկն ասել է, որ կազմակերպիչները փորձելու են այցելուներին ծանոթացնել միջատների աշխարհին, պատմել խավարասերների բնակության ասպեկտներին եւ նրանց հետ կապված հետաքրքիր փաստերին:
Ցուցադրության ամենից տեսարժան իրադարձություններից է խավարասերների վազքը, որի ընթացքում մարդիկ կարող են հետեւել, թե ինչ զգալի արագություն կարող են զարգացնել այս միջատները:
Ընդհանուր առմամբ, 15 տեսակի խավարասեր է ներկայացված, որոնք բնակվում են աշխարհի տարբեր վայրերում:





























