Իտալական Կոնտրոնեի քաղաքապետ Նիկոլա Պաստորեն շներին արգելել է հաչել սիեստայի ժամանակ: Ըստ The Daily Mail-ի, քաղաքագլխին ձանձրացրել է այն, որ շների հաչոցը խանգարում է տեղի բնակիչների հետճաշյա հանգստին:

Արգելքը գործում է ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ը: Կարգը խախտող շների տերերին 25-500 եվրոյի չափով տուգանք է սպառնում: Չի նշվում, սակայն, թե շների տերերն ինչպես պետք է իրենց կենդանիներին ստիպեն լռել: Նոր կարգը նաեւ գիշերային ժամերի համար է:

Ըստ Gazeta-ի, սիեստան, որն իտալական որոշ շրջաններում «ռիպոզո» են կոչում, տարածված է միջերկրածովյան բազմաթիվ շրջաններում, որտեղ ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է: Հաշվի առնելով, որ ընդունված է ճաշի ժամանակ գինի խմել, հետճաշյա քունն այնքան տարածված է, որ սիեստայի ժամանակ հաճախ փակվում են թանգարաններ, եկեղեցիներ, գրասենյակներ: