Իտալացի ֆերմերները Լոնդոնում անցկացվող Bellavita ուտելիքի փառատոնին կանեփով պատրաստված ուտեստներ են ներկայացրել: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Արտադրողները վստահեցնում են, որ այդպիսի ուտելիքը հոգեմետ նյութեր չի պարունակում. կանեփն այս դեպքում օգտագործվում է միայն համի համար: Մարցիո Իլարիո Ֆիորեն վստահեցնում է, որ իր արտադրանքն «իրապես օրգանական է»:
Իտալիան 1998 թվականին չեղարկել է կանեփի աճեցման արգելքը: Դրա որոշ տեսակներ թույլատրվում է օգտագործել խոհարարության մեջ:
Թմրամիջոցների մասին ՄԱԿ-ի 1961 թվականի Միասնական կոնվենցիայի համաձայն, կանեփը ներառված է թմրանյութ պարունակող բույսերի շարքում: Այն անդամ-պետությունների կառավարություններին պարտավորեցնում է խստորեն վերահսկել դրա աճեցումը:





























