Գիտնականները հայտարարել են, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ վերաբերմունքը տարեցտարի բարելավվում է:

2006-2013 թվականներին անցկացված հետազոտությանը բազմաթիվ երկրներից տարբեր մասնագիտություն ունեցող 683.976 մարդ է մասնակցել: Մարդիկ նույնասեռականների հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաեւ ենթագիտակցական ասոցացիաների մասին թեստ են անցել:

Ըստ Gazeta-ի, պարզվում է, որ 2013 թվականին, ի տարբերություն 2006-ի, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ ենթագիտակցական բացասական վերաբերմունքը 13%-ով նվազել է, իսկ «գիտակցական» վերաբերմունքը, այսինքն՝ երբ մարդիկ այս մասին բարձրաձայն են արտահայտվում, նվազել է 26%-ով:

Հետազոտողների կարծիքով, դա վկայում է այն մասին, որ տարբեր երկրներում ամուսնական հարաբերությունները կարգավորող օրենսդրության փոփոխություններն իրական հիմք ունեն: