Ճապոնիայում սեպտեմբերին գրքասերների համար հոսթել կբացվի: The Daily Mail-ի փոխանցմամբ, նոր հյուրանոցը կոչվում է Book and Bed:
Հաճախորդներին կառաջարկեն գիշերել ընդհանուր սենյակում, որն ավելի շատ գրադարան կամ գրախանութ է հիշեցնում: Ըստ Gazeta-ի, հյուրանոցում կարելի է իջեւանել նաեւ ցերեկը: Սակայն սենյակի գինն առայժմ չի հաղորդվում:
Նախատեսվում է, որ Book and Bed-ի հիմնական այցելուներն օտարերկրացիներ կլինեն:





























