Մեծ Բրիտանիայում դպրոցականները լոնդոնյան մի այգում այրել են իրենց տետրերը, որպեսզի նշեն դպրոցական արձակուրդների սկիզբը: Հրդեհից բռնկվել են էլեկտրահաղորդակցման լարերը, որի պատճառով էսեքս կոմսությունում մոտ 140 հազար տուն հոսանքազրկվել է: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Էլեկտրահաղորդակցության լարերը վերականգնվել են 30 րոպե անց, փոխանցում է Lenta-ն: