ԱՄՆ-ում սիզամարգեր հնձողը դատապարտվել է 9 բադիկներին դիտավորյալ սպանելու համար:

24-ամյա պարտիզպան Ջեյսոն Սքոթ Ֆելբոն մայիսի 2-ին, Վելինգթոն քաղաքում սիզամարգեր հնձող մեքենայով դիտավորյալ սպանել է մի քանի փոքրիկ բադիկների, գրում է The Independent թերթը:

Միջադեպի մասին ոստիկանություն եւ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի վերահսկողության ծառայություն է ահազանգել տեղի բնակիչ Բոյդ Յենթչի ընտանիքը:

Վերջինիս խոսքով, ինքն ու իր հարազատները կերակրել են բադին եւ նրա 11 ճուտիկներին, մինչդեռ պարտիզպան գրոհել է կենդանիների վրա: Տղամարդը պատմել է, որ ինքը փորձել է կարգի հրավիրել Ֆելբոյին, բայց նա միայն ժպտացել է եւ առաջ է շարժվել մեքենայի տակ գցելով ավելի շատ բադիկների:

Մայր բադին եւ 4 բադիկներին հաջողվել է փախչել դեպքի վայրից, սակայն նրանցից երկուսը սատկել են ստացված վնասվածքներից, հաղորդում է Gazeta-ն:

«Նրանք հայտնվեցին իմ ճանապարհին, ես պարզապես շարունակում էի հնձել»,-ասել է պարտիզպանը ոստիկաններին: Ի վերջո, նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: