Ճապոնացի գիտնականները հայտարարել են հսկայական առաջընթացի մասին․նրանք ստեղծել են աշխարհի ամենահզոր ռազմական լազերը։ Փորձարկման ժամանակ ստեղծվել է 2 պետավատտ հզորության իմպուլս, ինչը հազարապատիկ ավելի է, քան մեր մոլորակի սպառած էլեկտրականության քանակը։ Կրակոցի տեւողությունը ընդամենը մեկ տրիլիոն վայրկյան է՝ 1 պիկովայրկյան։

Արագ բռնկումներով փորձարկումների համար  նախատեսված լազերը  (Laser for Fast Ignition Experiments, FLEX), որը ստեղծվել է  Օսակիի համալսարանում, ունի մոտավորապես 100 մետր երկարություն։ Փորձարկումներն սկսվել էին դեռ անցած տարեվերջին, սակայն դրա ցուցանիշները միայն 2015 թ հունիսին են  պաշտոնապես հաստատվել։ Այս մասին հայտնում է Popular Science ամսագիրը։

Պետք է նշել , որ ԱՄՆ-ում արդեն կան նմանատիպ լազերներ, սակայն դրանց հզորությունը չնչին է ՝ ճապոնացի ֆիզիկոսների մշակման համեմատ։  Սա հաստատել են նաեւ Թեքսասի համալսարանի աշխատակիցները, որոնք ավելի վաղ նույնպես հայտնել էին  պետավատտային լազեր ստեղծելու մասին, հաղորդում է Mignews-ը։