Ասֆալտապատման աշխատանքների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների համատեքստում մարտի սկզբից մայրաքաղաքում մեկնարկել են գլխավոր ու երկրորդական փողոցների, բակային տարածքների, այգիների ասֆալտապատ հատվածների  փոսերի վերացման աշխատանքները:

Գործընթացը ներառել է Երեւանի բոլոր վարչական շրջանները: Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրով նախատեսվում է աշխատանքներ ծավալել 165000 քմ տարածքում: Այս պահին իրականացված է 120000 քմ տարածքում: Տարեկան ծրագրի ավարտ է սահմանվել նոյեմբերի 30-ը: