Google-ը, հարցին տեղյակ աղբյուրների փոխանցմամբ, առանց պաշտոնական անոնսի լրացուցիչ իրականության Google Glass-ի նոր տարբերակը տարածում է առողջապահության, էներգետիկայի եւ արտադրական ձեռնարկությունների շրջանում: Այս մասին գրում է WCJ-ը:
Ընկերությունն այն տարածում է բիզնեսի համար լուծումներ մշակողների շրջանում, որպեսզի մինչեւ այս աշուն հասնի Google Glass-ի՝ կորպորատիվ կարիքների համար կոնկրետ կիրառման: Օգտատերերի համար նոր սարքը հասանելի կլինի առնվազն մեկ տարի անց:
Ըստ Gazeta-ի, նոր մոդելը ստեղծվել է Intel ավելի արագ պրոցեսորի հիմքի վրա, հագեցած է ավելի հզոր մարտկոցով, ինչի արդյունքում Glass-ը կարող է աշխատել երկու ժամ անընդմեջ:





























